Խոշոր վթար Նինոծմինդայի շրջանում. 4 վիրավորներից երեքը հայ մանուկներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չբացահատված հանգամանքներում “Տոյոտա” մակնիշի 26 OS 919 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 4-ամյա Լ. Կարապետյանը, 12-ամյա Ռ. Կարապետյանը եւ 24-ամյա Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 9-ամյա Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: 




Լրահոս