Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտագիր է հղել ՌԴում ՀՀ դեսպանությանը` Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հարցի առնչությամբ` հայտնելով, որ ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության պատժի կրման և հատուկ հաշվառման վարչությունը պատրաստակամ է կազմակերպել ՌԴում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից: Վերոնշյալի առնչությամբ մարտի 29-ին ՌԴում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անցկացրել է խորհրդակցություն: Առաջիկայում դեսպանության պատասխանատուները կայցելեն Տամբովի մարզ` Հարությունյանին տեսակցելու, տեղում նրա առողջական վիճակին և ուղղիչ հիմնարկում գտնվելու պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև վերջինիս հուզող հարցերը քննարկելու նպատակով: