Մահացել է դուդուկահար Գեվորգ Դաբաղյանի 18-ամյա միակ որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը դժբախտ պատահարի հետեւանքով կորցրել է միակ որդուն՝ 18-ամյա Արշակին:
Արշակ Դաբաղյանը գնացել էր Ռուսաստան՝ հանգստանալու: “Արդեն Նովոսիբիրսկից հետ էր վերադառնում, իրերը հավաքած, ճամպրուկով տաքսի էր սպասում էր: Երբ զանգահարել եւ տեղեկացրել են, որ մեքենան տեղում է, 9-րդ հարկի պատուհանից նայել է ներքեւ: Չգիտեմ՝ հավասարակշռությո՞ւնն է կորցրել, շա՞տ է կախվել, թե՞ ձգվել է, բայց վայր է ընկել եւ մահացել”,- NEWS.am STYLE-ին պատմեց Արշակի հորեղբորորդին՝ երգիչ Գուրգեն Դաբաղյանը: Վերջինը մինչեւ այսօր չի կարողանում հավատալ պատահածին:
Գուրգենի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ի գիշերը: Արշակի դին տեղափոխել են Հայաստան:




Լրահոս