Արամ Դանիելյանը շարունակում է գովերգել իր անտեսանելի աշխատանքները. վստահ է կրկին կընտրվի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ընտրություններում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը ու «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:   Վերջինիս նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը:

Այսօր Հրազդանում բացվել է նաև Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը, իսկ այն ղեկավարելու է կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով ռետինե «սապոգ» նվիրեց Միքայելյանին, որ կարողանա արդյունավետ քարոզարշավ անել Հրազդանի ավերված և լճերի վերածված փողոցներում ու բակերում։ Քիչ առաջ բացվեց նաև Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը, որը ղեկավարելու է մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը:

Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն իր նախընտրական շտաբի բացումից հետո ևս մեկ անգամ վստահեցրեց, որ կրկին վերընտրվելու է և չափազանց բարձր գնահատեց իր շանսերը:

«Ես համոզված եմ, որ հինգերորդ անգամ կընտրվեմ քաղաքապետ: Իմ 14 տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացրել այս քաղաքում: Տեղյակ ենք խնդիրներից և ամեն տարի ձգտում ենք բարելավել», – նշեց նա:

Անդրադառնալով առկա թերություններին` Դանիելյանը ընդգծեց` հնարավոր չէ ամեն ինչ միանգամից անել և քիչ- քիչ առաջ ենք գնում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս