Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Առողջապահության նախարարությանը հատկացնել 40.274.9 հազար դրամ: Հարցը ներկայացրեց նախարար Արմեն Մուրադյանը:
Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հնարավորություն կստանա իրականացնել 2016 թվականի պահպանման ծախսերը և անհրաժեշտ կահույքի ձեռքբերումը, ինչպես նաև ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքները մինչև ռադիոիզոտոպների արտադրության գործարկումը և ծրագրի առաջին փուլի ավարտը:
Նախագիծը ներկայացնելուց հետո Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ նախագահի ախատակազմից և Ֆինանսների նախարարությունից երեկ ուշ երեկոյան առաջարկներ են ստացել և խնդրեց երեք օր ժամանակ քննարկման համար:
«Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում, բա ինչո՞ւ համաձայնությունները չեք հավաքել»,- հարցրեց վարչապետը: Արմեն Մուրադյանն էլ նշեց, որ խնդիրը քննարկվել է համապատասխան նախարարարական կոմիտեում, եղել են առաջարկներ, և երեկ ուշ երեկոյան ևս եղել է առաջարկ: «Հիմա, պարոն Մուրադյան, մենք այս գյումարով ավարտո՞ւմ ենք լրիվ աշխատանքը և լիովին սկսո՞ւմ ենք գործարկել կենտրոնը»,- հետաքրքրվեց վարչապետը, իսկ առողջապահության նախարարն էլ հաստատեց դա: