Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանվեց ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայությունից 7 փոխանցվեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայությանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվանվում է «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի, իսկ վերջինիս կառավարման լիազորությունները վերապահվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին