Ոստիկանի դեմ քրգործ է հարուցվել մահացու վրաերթի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանության աշխատակցի դեմ քրգործ է հարուցվել մահացու վրաերթի համար:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թվականի հուլիսի 22-ին` ժամը 21:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Մելքոնյանն իր վարած “Մերսեդես-Բենց Ե-240” մակնիշի, 38 ՕՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված, հետիոտն Արտաշ Գասպարյանին:
Տուժածին տեղափոխել են Երեւան քաղաքի Մ. Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` նույն օրը մահացել է:
Դեպքի առթիվ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս