Մեկ տարվա ընթացքում քանի միլիոնով է ավելացել Արման Մկրտումյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները 2015 թվականին 2014-ի համեմատ ավելացել են 12 մլն դրամով եւ 5 մլն դրամից դարձել են 17 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրից: Տեղեկացնենք, որ Մկրտումյանի ամսական միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 400 հազար դրամ:

Նա ունեցել է նաեւ «այլ եկամուտ», որը կազմել է 1254 դոլար, իսկ տրված փոխառություններից տոկոսի վճարի տեսքով ստացած եկամուտները կազմել են 6 մլն 851 հազար դրամ: Վճռաբեկ դատարանի նախագահի տված փոխառությունների չափը կազմել է 185 հազար 790 դոլար: Ի դեպ, վճռաբեկ դատարանի նախագահի կնոջ՝ Մարինե Մկրտումյանի դրամական միջոցները կազմել են 30 հազար դոլար: Այն դեպքում, երբ նա ոչ մի տեղ չի աշխատում:




Լրահոս