Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես հայտնի է` վերջինիս ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուս»-ը և Լոնդոնի «Արսենալ»-ը:
«Երևում է, թե այս մրցաշրջանում Մխիթարյանն իրեն որքան լավ է զգում «Բորուսիա»-ում, և որքան դրական է դա անդրադառնում նրա խաղի վրա: Հուսով եմ, որ Մխիթարյանը, ինչպես նաև Հումելսն ու Գյունդոգանը կմնան մեր թիմում»,- նշել է Ռոյսը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: