Երկաթուղայինների օրվա (օգոստոսի 4-ին) նախօրեին բոլոր ուղեւորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:
“Հարավկովկասյան երկաթուղիե ընկերությունից հայտնում են, որ չնայած մասնագիտական տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն սովորական ռեժիմով՝ ապահովելով ուղեւորների հարմարավետությունն ու երկաթուղային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը:
Հիշեցնենք, որ այս տարի ՀԿԵ ղեկավարության որոշմամբ՝ Երկաթուղայինների օրը՝ մասնագիտական տոնը, կանցնի Գյումրի քաղաքում:
Տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասվում է մի շարք անակնկալներ. կվերականգնվի Գյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպես նաեւ որպես հերթական նվեր քաղաքին՝ “Հոկտեմբեր” կինոթատրոնում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղային թեմայով: