ՀԺ.Լեդի Հակոբի եղբորորդու նկատմամբ նույնիսկ հետախուզում չիհայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մալաթիայի շուկայի տնօրեն Սիմոն Հակոբյանի որդու՝ Վարդան (Վրթանես) Հակոբյանի շուրջ ծավալվող պատմությունը մեղմ ասած հետաքրքիր երանգներ է ստանում։
 
Հիմա Վարդան Հակոբյանը ազատության մեջ է։ Նրա նկատմամբ նույնիսկ հետախուզում չի հայտարարվել։ Նույնիսկ բերման ենթարկելու որոշում չի կայացվել։ ՀՀ դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է Հակոբյանների բնակարանը խուզարկելու եկած ոստիկանների գործողությունների օրինականությունը։ Իսկ ՀՀ ոստիկանությունը այդ նույն անձանց նկատմամբ ծառայողական հետաքննություն է սկսել։ Ակնհայտ է, որ Վարդան Հակոբյանը հատուկ հովանավորության տակ է։ Նա ունի բարձրաստիճան հովանավորներ ինչպես ՀՀ դատախազությունում, այնպես էլ ՀՀ ոստիկանությունում։ Իսկ Վարդան Հակոբյանին որևէ կարգավիճակով գոնե հարցաքննելու կարիք իրոք կա։ Վերջինիս անունը, մեղմ ասած, շոշափվում է մասնավորապես Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի մահվան պատմության շրջանակներում։ Նա կասկածելի հանգամանքներում հանկարծամահ էր եղել իր ավտոմեքենայում։ Ոստիկանությունն ու դատախազությունը, չնայած իրենց մոտ եղած ակնառու փաստերին, Վարդան Հակոբյանին երբևէ չեն հարցաքննել։ Փախուստի ժամանակ մի քանի ավտոմեքենաների հարվածելու գործով պետք է հետաքննություն սկսվեր ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս հասցնելու հատկանիշներով, և եթե նույնիսկ քրգործ չհարուցվեր, իրավապահները պետք է այդ գործով հարցաքննեին Վարդան Հակոբյանին, ինչը նույնպես չեն արել։ Հակոբյանների տան խուզարկությամբ հայտնաբերվել է ահռելի քանակությամբ գումար՝ միլիոնավոր դոլարներ։ Հայտնաբերվել է նաև զինամթերք։ Եվ ի վերջո, ինչու է Վարդան Հակոբյանը, տեսնելով խուզարկության եկած ոստիկաններին, դիմել փախուստի։ Այդ ինչի՞ց է նա փախել։
 
Շարունաությունը “Հայկական Ժամանակ”-ի այսօրվա համարում




Լրահոս