Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի “Հռիփսիմե” եկեղեցու մոտակայքում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 30-ին, ժամը 22.04-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.41-ին, մարվել՝ 23.33-ին: Այրվել է ցորենի հնձված արտ (1,5 հա):
Հռիփսիմե եկեղեցու մոտ ցորենի արտ է այրվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ