1 օրում՝ ճանապարհային 8 պատահար. 11 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից  31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 8 դեպքից` 5-ը, իսկ խարդախության  3  դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս