ԵԱՀԿ գրասենյակը կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածության հետ կապված ԵԱՀԿ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է.

«Հետևելով Լեռնային Ղարաբաղի շփման գծում մեծացող բախումների զեկույցներին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կեներվան (Ֆինլանդիայի պատգամավոր) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի Հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենին (Բուլղարիայի պատգամավոր) այսօր կոչ են արել կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:

Նրանք հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ. «Այս բախումը պետք է դադարեցվի: Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկար տարիներ, մինչ այժմ, խլել է շատ մարդկային կյանքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել կրակը եւ ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելով հետագա լարվածությունից»: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հատուկ ներկայացուցիչը վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ նրանց՝ խնդրի լուծման խաղաղ ճանապարհ գտնելու ջանքերը:

 




Լրահոս