Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Օշական-Աշտարակ ավտոճանապարհին այրվել է 1,5 հա խաղողի այգի, Արմավիրի մարզում` “Հռիփսիմե” եկեղեցու մոտ` 1,5 հա հնձած ցորենի արտ, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի “Շմավոնի փոս” կոչվող տարածքի դաշտերում` 4000 քմ, Ֆանտան-Սևան ավտոճանապարհին` 3,5 հա խոտ: Հրդեհները մեկուսացվել են, մարվել։
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: