Արցախից Երևան տեղափոխված 10 զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ. Արամ Ասատուրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխված 10 զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա, մասնավորապես, ընդգծեց.

«Զինծառայողների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ»:

Նշենք, որ Արամ Ասատուրյանը որևէ զինծառայողի անուն չնշեց:




Լրահոս