Երեկ կառավարությունը հաստատել է հարկային եւ մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը եւ իրականացման ժամանակացույցը: Ըստ այդմ, ներդրվելու է անշարժ գույքի միասնական հարկի համակարգը, ինչը նաեւ հնարավորություն կընձեռի բարձրարժեք գույքը հարկել ավելի պրոգրեսիվ դրույքաչափերով: Հիշեցնենք, որ թանկարժեք ավտոմեքենաների նկատմամբ շքեղության հարկը Հայաստանում գործում է 2012թ. հունվարի 1-ից: Տ. Սարգսյանը նշել է, որ դրանով հնարավոր կլինի լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե: Սա էլ թերեւս կարող է հարուստ խավի համար դժգոհության առիթ դառնալ. չէ՞ որ նրանք առանց այդ էլ «սեւ հաշիվներին» չափից շատ գումարներ են վճարում, որպեսզի պահպանեն բիզնեսները: Հիմա էլ մի նոր բեռ է գոյանում ապահով Հայաստանում:
ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՐԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ