ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե մոտավորապես ինչ ժամկետում կարող է քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվել կարգապահական տույժ: Եվ խնդրում եմ ասել նաեւ, թե երբ կարող է քաղաքացիական ծառայողն իմանալ իր նկատմամբ կիրառված տույժի մասին:

Ալիկ Եղիազարյան (32 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն՝ կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի, եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:
Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խորհուրդ ենք տալիս մեր ընթերցողներին լինել հնարավորինս բարեխիղճ՝ խուսափելով նմանատիպ տույժերից: Առավել եւս, որ մեր օրերում գրեթե անհնար է դարձել աշխատանք գտնելն ու գումար վաստակելը: 




Լրահոս