Հայկական և ադրբեջանական բանակների տարբերությունների և Հայաստանի զինված ուժերի հնարավորությունների մասին RUSARMINFO-ի հետ զրույցում պատմել է ռազմական փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը:
«Բոլորը հիանալի հասկանում են, որ հայկական բանակն ու ԼՂՀ բանակը հետխորհրդային տարածաշրջանում լավագույններից է: Նրանք լավ պատրաստված են՝ մոտիվացված զինվորներով, ղեկավարման կառուցողական համակարգով: Հայկական բանակը այն լավագույնի ժառանգորդն է, որը կար սովետական բանակում: Ես ականատես եմ եղել, թե ինչպես է սովետականից հայկական բանակին մանրակրկիտ փոխանցվում այդ փորձը: Ադրբեջանական բանակն, անկասկած, չի համարվում սովետական բանակի լավագույն ավանդույթների ժառանգորդ, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է ամերիկյան, իսրայելական փորձը: Նրանք չեն կարողացել ձևավորել իրենց բանակը»,- ասել է Իվան Կոնովալովը:
«Երբ ասում ենք «իսրայելական բանակ», հասկանալի է ինչի մասին է խոսքը, «հայկական բանակ»՝ բոլորին հասկանալի է, «ռուսական», «ամերիկյան», «ֆրանսիական»: Սակայն հետխորհրդային տարածաշրջանում բանակների մեծամասնության մասին դժվար է ասել, թե ինչ է ռազմական կազմակերպությունը, նույնիսկ եթե նրանք մեծ քանակությամբ զենք և անձնական մեծ փորձ ունեն»,- ընդգծել է ռազմական փորձագետը:
Ավելի մանրամասն` տեսանյութում: