Այսօր էլ պատրաստ եմ լինելու իմ հողի և իմ զինվորի կողքին. Անդրե (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Անդրեն համացանցի իր էջում, անդրադառնալով սահմանային լարված վիճակին, հետևյալ գրառումն է արել. «Տեսել եմ, գիտեմ, զգացել եմ սեփական մաշկի վրա` ինչ է պատերազմը։ Կորցրել եմ հարազատների, վշտացել եմ, բայց և ապրել եմ ազատագրված հողում շնչելու բերկրանքը։ Որպես Հայ և Արցախցի` այսօր էլ պատրաստ եմ լինելու իմ հողի և իմ զինվորի կողքին։ Չեմ ցանկանում խուճապի մատնվենք, չեմ կամենում որևիցե խոսքով ու մեկնաբանությամբ վնասենք միմյանց. դրա ոչ ժամանակն է, ոչ էլ առիթը։
Ես չեմ ուզում պատերազմ լինի…

Երգի հեղինակ՝ Իրինա Փիրումյան»:

Երգիչը գրառմանը կից ներկայացրել է հետևյալ կատարումը:




Լրահոս