Հակառակորդը դժգոհում է հայկական զինված ուժերի նախաձեռնություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական APA գործակալությունը, հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ հայկական զինված ուժերն այսօր հարձակում են նախաձեռնել Խոջավենդ – Ֆիզուլի ուղղությամբ, սակայն հակահարված են ստացել և կորուստներ կրել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, մասնավորապես, պնդում է, որ հայկական կողմից մինչև 30 զինծառայող է զոհվել, խոցվել է հայկական 3 տանկ, ոչնչացվել է 1 մարտկոց:

Հայկական կողմից այս տեղեկատվությունը առայժմ չի հաջողվում ճշտել, մինչդեռ՝ ԼՂ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, այսօր արդեն ոչնչացվել 5-6 ադրբեջանական տանկ, խոցվել է 3 անօդաչու թռչող սարք, ադրբեջանական կողմը մարդկային կորուստներ է կրել:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կտրուկ սրվել է, սկսվել են բախումներ, որոնք շարունակվում են մինչև օրս: Երկու կողմերից հաղորդվում են կորուստների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:




Լրահոս