Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պետք Է հասկանան իրենց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության Էսկալացիայի անթույլատրելիության հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները պետք Է հասկանան իրենց պատասխանատվությունը հակամարտության, մարտական գործողությունների ցանկացած Էսկալացիայի անթույլատրելիության հարցում»,-ասել Է նա: Մատվիենկոյի խոսքով՝ ներկայում անհրաժեշտ Է անհապաղ դադարեցնել բոլոր գնդակոծումները, ուժային գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Մատվիենկոն ընդգծել Է, որ Ռուսաստանը բոլոր գերատեսչությունների գծով կշարունակի ջանքերը հակամարտության հետագա սաստկացում թույլ չտալու և խաղաղ բանակցությունների վերսկսման համար:
Նա հիշեցրել Է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորումը միշտ Էլ եղել Է Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
«Եվ մենք, իհարկե, խիստ անհանգստացած ենք այդ հակամարտության լարվածության աճից»,-նշել Է Մատվիենկոն: «Ռուսաստանը մշտապես եռակողմ ձեւաչափի շրջանակներում, ԵԱՀԿի Մինսկի խմբի շրջանակներում հանդես Էր գալիս հօգուտ այն բանի, որ այդ խնդիրը լուծվի միայն խաղաղ քաղաքական ճանապարհով: Ուժային լուծում այստեղ չկա»,-հավելել Է սենատորը», -հաղորդել Է ՏԱՍՍ-ը