Կիպրոսը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ ԼՂ հակամարտության գոտում ապակայունացնող քայլերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում/ Արցախում (Կիպրոսի կառավարության հաղորդագրության ձևակերպումը­ հեղ.) տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրադադարի խախտումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «Կիպրոսի կառավարությունն ընդգծում է խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կարևոր դերը: Միաժամանակ կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել իրավիճակը»,­ -նշվում է հայտարարության մեջ:

Կիպրոսի կառավարությունը նաև դատապարտել է ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկային կյանքերի, մասնավորապես քաղաքացիական անձանց կորուստների: «Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել status quo ante­ն (նախկինում գոյություն ունեցած իրավիճակ­ հեղ.)»,­- ասվում է հայտարարության մեջ




Լրահոս