Մուրացանի հոսպիտալում 12 վիրավոր կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում ներկայում կան 12 վիրավորներ: Նրանց մի մասի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն, մի մասինը միջին ծանրության: Կա նաև մեկ զինվոր, Հայկ Թորոսյանը, որի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա ունի գլխի հրազենային բեկորային վիրավորում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Բոլորը վիրահատված են։ Երեկ երեկոյան տեղափոխված երկու վիրավորները վնասվածքաբանական բաժամունքում են, նրանց վիճակը միջին ծանրության է, ունեն վերջույթների բեկորային վնասվածք։ Վերակենդանացման բաժամունքում շարունակում են մնալ երեք վիրավորներ», – նշեց նա։

Արամ Ասատուրյանի խոսքով, իրենց մոտ վիրավորները տեղափոխվում են ըստ բժշկական ցուցումի, բացի դրանից սահմանային հոսպիտալները ժամանակ առ ժանանակ բեռնաթափվում են։ Արամ Ասատուրյանը փոխանցեց, որ բացի Հայկ Թորոսյանից, ով ծայրահեղ ծանր վիճակում է և միացված է արհեստական շնչառություն, մյուս բոլոր զինծառայողները նախագահին ասել են, որ ապաքինվելուց հետո պարտադիր պետք է վերադառնան շարք ու ավարտեն այն կիսատ գործը որ սկսել են:




Լրահոս