Հրդեհ Կապանում. վնասը կազմել է 1,25 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից, հուլիսի 31-ին, ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են ստացվել, որ հուլիսի 28-ին, ժամը 11.10-ին, հրդեհ է բռնկվել Կապանի Թեջադին տարածքում գտնվող,  74-ամյա Բորիկ Գ.-ին պատկանող  շինության տանիքում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 14.00-ին, մեկ մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհի հետեւանքով այրվել է շինության տանիքն ամբողջությամբ` 117 ք/մ մակերեսով, այնտեղ պահեստավորված 300 տուկ եւ 450 խուրձ խոտը:
Պարզվել է, որ հրդեհն առաջացել է պահեստավորված թաց անասնակերի ինքնաբռնկումից: Բորիկ Գ.-ին պատճառվել է 1.251.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս