Արգիշտի Կիվիրյանն ազատ արձակվեց.(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնականի բաժնից ազատ արձակվեց ակտիվիստ, Արգիշտի Կիվիրյանը: Կիվիրյանը հայտարարեց, որ 10 ոստիկաններ էին իրեն առևանգել և վնասվածքներ են հասցրել։ Նա նաև նշեց, որ ինքը պահանջելու է, որ իր նկատմամբ անօրինական գործողություններ, բռնություն կատարած, բոլոր անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ոստիկանությունում արդեն որոշվել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները  նրան բռնի ուժով բերման էին ենթարկել Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտակայքից: Նշենք նաև, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, որը նախատեսում է պատիժ`  տուգանքի տեսքով:




Լրահոս