ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հուլիսի 31-ին անցկացվել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը։ Այն անցկացվել է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի եւ սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Խրիստո Խրիստովը:
Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորն ու Իրժի Աբերլեն: Դիտարկումը սկսվել է 13։25-ին եւ տեւել 10 րոպե։ 1 կմ հեռավորությունից խմբերի միջեւ վիզուալ կապ է հաստատվել։ Դիտարկումն առանց միջադեպերի է ընթացել։




Լրահոս