ՀՀ նախագահի նստավայրը ՀՀ պետական բյուջեից ավելի քան 3 մլն դրամ կամ 7 հազար դոլար է ծախսել հյուրանոցային ծառայությունների համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այդ գումարով նախագահականը հինգ գիշերվա համար հյուրանոցային չորս սենյակ է պատվիրել «Երեւան» հյուրանոցում: Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալական բեւեռացվածությանը՝ նախագահականը բավական ճոխ ծախսեր է անում եւ իր հյուրերին միայն ու միայն թանկարժեք հյուրանոցների թանկարժեք համարներում է տեղավորում:
ՀՅՈՒՐԱՍԵՐ ՀԱՅԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ