ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 4-ին ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքի ոչնչացման տեսանյութը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օր օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է “Սմերչ” համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է նաև լուսանկարներ խոցված անօդաչու թռչող սարքից: