ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը Սայաթ-Նովայի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչներից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից ժամանակավորապես դադարեցվել են շենքերի չգործող կաթսայատան շինաշխատանքները: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները բողոքում էին: Պատճառն այն է, որ իրենց առանց այն էլ փոքր բակում «Լարգո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Օրեր շարունակ ընկերության շինարարները փորձում էին աշխատանքներն իրականացնել ոստիկանների հսկողությամբ, սակայն բնակիչները խանգարում էին նրանց: «Դադարեցվել է մինչեւ քննարկումներ»,-ներկայացրեց Սայաթ-Նովայի թիվ 12 շենքի բնակիչ Անաիդա Հովսեփյանը: Իսկ «Լարգո գրուպ»-ի տնօրեն Գագիկ Հախվերդյանը շարունակում է պնդել, որ ինքը ոչ մի անիրավ գործողություն չի արել. «Պետք է ճարտարապետներից բաղկացած խումբ ստեղծվի, եւ խնդիրը խորությամբ ուսումնասիրվի: Ես իմ ժողովրդի դեմ չեմ պայքարում: Օրենքով ինչ նախատեսվում է, թող դա էլ լինի»:




Լրահոս