Ժամեր առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց ևս 6 զոհված զինծառայողի տվյալներ: Նրանցից մեկը 31-ամյաշարքային զինծառայող Հարություն Աբրահամյանն է:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի գյուղապետ Արամ Վարդանյանը տեղեկացրեց, որ Հարությունը պարտադիր ժամկետային զինծառայությունից հետո մինչ օրս աշխատել է ՀՀ զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող:
«Շատ լավ եմ ճանաչում նրանց: Հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը, Արցախյան ազատամարտի վետերան է: Հարությունը ազգին նվիրյալ ընտանիքից էր, հերոս տղա է»:
Հարություն Աբրահամյան ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա: