Մարտունիում և Մատաղիսում հակառակորդի ակտիվությունը հնարավոր էր կանխել. պետական դավաճանության հետևանքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս տարեսկզբին գրել էր մի գործի մասին` ըստ որի` Վանաձորի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանը, բնակվելով Թուրքիայում, իր որդուն` Սերգեյին, ներքաշել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատանքում, որը ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր կողմից ձեռք բերված տեղեկությունները փոխանցել է նրանց 750 ԱՄՆ դոլարի դիմաց:

Սերգեյին ադրբեջանցիները ցուցում են տվել, որ ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնի:

Նկատենք, որ Ադրբեջանի հետախուզական ծառայութան հետաքրքրությունների հիմնական թիրախը եղել են Մատաղիսի և Մարտունու զորամասերը, որտեղ այսօր թեժ մարտեր են ընթանում:

Իսկ ինչո՞ւ չկանխվեց կանխատեսվածը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս