Օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ 2012 թ. օգոստոսին ոմն Հարութ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, էլեկտրոնիկայի վաճառքի խանութից իր անվամբ ապառիկ տարբերակով ձեռք է բերել 466.000 դրամ ընդհանուր արժողությամբ լվացքի մեքենա, համակարգիչ և տիրացել դրանց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը 1987 թ. ծնված Հարություն Բ.-ն է, որը նույն օրը, ժամը 12.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Խաբեությամբ ձեռք է բերել լվացքի մեքենա եվ համակարգիչ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ