Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բնակավայրերում խուճապ չկա, մարդիկ զբաղված են իրենց բնականոն աշխատանքով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին Վարդենիսի քաղաքապետն ու մի քանի համայնքների ղեկավարներ:
Մասնավորապես Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը մեզ հետ զրույցում բնակիչներին խորհուրդ տվեց խուճապի չմատնվել, քանի որ քաղաքում հանգիստ իրավիճակ է տիրում: Խլոյանը նշեց, որ երեկ համազարկներ են հնչել և միգուցե դրանք են պատճառ հանդիսացել քաղաքացիների շրջանում տարբեր մեկնաբանությունների համար: Սակայն նա խորհուրդ տվեց հանգիստ լինել:
Մեզ հետ զրույցում հանգստության և խուճապի չմատնվելու կոչեր արեցին նաև Գեղամասարի, Կուտականի և Կախակնի գյուղապետերը: Նրանք նշեցին, որ այսօր տարբեր զանգեր են ստացել կրակոցների հետ, սակայն բոլորին էլ հանգստության կոչ են արել: