Օգոստոսի 5-ին` ժամը 16:47-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկակարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ԲՄՎ” մակնիշի 20 VV 800 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՚ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՚ 1993 թ. ծնված Կ. Դ.-ին և ուղևորներ՚ 1992 թ. ծնված Հ. Մ.-ին և Ռ. Ղ.-ին: Վերջիններս հոսպիտալացվել են “Էրեբունի” բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՚ դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: