Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետերի հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում անդրադարձ է կատարվել ռուսական գազի գնի իջեցմանը: Այս մասին առանձնազրույցից հետո նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ այդ ամենն ամրագրվել է հատուկ փաստաթղթերում:
Իսկ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտնեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական հարցերի: «Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում