Հանդիպմանն Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ:
Համանախագահներն, իրենց հերթին, վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա գործընթացների հեռանկարը: