Ժողովուրդ.Ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վարդաշատ գյուղում։ Ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը։
 
“Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև համայնքի ղեկավար Արգամ Կարապետյանը. “Հակոբն ընդամենը 28 տարեկան տղա էր, ուներ երկու անչափահաս երեխա։ Ընտանիքն ապրում էր շատ վատ պայմաններում, քանի որ տան միակ աշխատողը Հակոբն էր”։
 
Իսկ ինչը կարող էր ինքնասպանության պատմառ դառնալ. “Ժողովուրդ”-ի հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասաց. ,Մի քանի տարի առաջ նա քաղաքում վիճաբանություն էր ունեցել, նրան դանակահարել էին։ Ասում են, որ այդ դանակից վարակ էր անցել Հակոբի աղիների մեջ։ Դեպքից հետո նա երկար անկողնային վիմակում պառկեց և անհույս էր՝ կարծելով թե այլևս չի բուժվի։ Նա այնպիսի օր է ընտրել դեպքի համար, որ հայրը տանը չլինի։ Ընտանիքի անդամներին ասել է, թե գնում է պետքարան։ Ու այնտեղ էլ տուկի թելով կախվել էեե,–գրում է թերթը։
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս