“Ժամանակ” թերթը գրում է, որ Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը, որ Հայ Առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի 2012 թ. հունվարի 26-ի որոշմամբ զրկվել է “Հայ Առաքելական եկեղեցի” տիտղոսից, դատական հայց է ներկայացրել 2010 թ. սեպտեմբերի 19-ին Նիսի ծխի հովիվ նշանակված Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ՝ հովվատնից վտարելու պահանջով:
Հունիսի 10-ին տեղի ունեցած առաջին դատավարությունից առաջ Հայր Գրիգորի փաստաբանը Նիսի նախկին կրոնական ընկերակցությունից որոշ փաստաթղթեր է ուզել, որոնք երբեւիցե որեւէ մեկին չէին տրամադրվել: Դատարանը պահանջել էր, որ այդ փաստաթղթերը ներկայացվեն: Երեկ դատական նոր նիստն է եղել, որտեղ Հայր Գրիգորի փաստաբանի պահանջած փաստաթղթերը ներկայացվել են:
Հոկտեմբերի 7-ին դատարանը հրապարակելու է վճիռը: “Սկզբում խոսեց իրենց փաստաբանը, այնուհետեւ՝ մեր փաստաբանը, հետո երկու կողմերի թղթածրարները համապատասխան փաստաթղթերով հանձնվեցին դատավորին”,- թերթին ասել է Հայր Գրիգորը:
Մանրամասները՝ այսօրվա համարում