Հանդիպում ԼՂՀ կառավարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 6-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է “Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն” հիմնադրամի խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանին:
Քննարկվել են հանրապետությունում տոհմային անասնագլխաքանակի ավելացման և ժամանակակից պահանջներին համապատասխան անասնապահական տնտեսություն ստեղծելու, ինչպես նաև կաթի վերամշակման հեռանկարի հետ կապված հարցեր:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է անելիքների իր տեսլականը, նշելով, որ ձեռնարկման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը




Լրահոս