Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և հավելել, որ Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամրն օրօրի համալրվում է, և այն ուղղվելու է նաև Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:
«Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը»,- նշել է Ա. Աղաբեկյանը:
Նշենք, որ Արցախի համար բարեգործություն անել ցանկացող բոլոր անձինք կարող են գումարային փոխանցումներ անել ինչպես դրամական և դոլարային, այնպես էլ ռուբլու և եվրոյի հաշիվներով:
Ի դեպ, ԼՂՀ կառավարության հաշվեհամարին մինչ 07.04.2016թ. հավաքագրված նվիրատվություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ ԼՂՀ կառավարության կողմից բացվել են բանկային հաշվեհամարներ, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր այդ նպատակով ցանկանում են բարեգործություն կատարել, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT`ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):