Հունիսի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի հեղինակ, Մալաթիայի միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վրթանես Հակոբյանը, ըստ մայրաքաղաքում պտտվող համառ լուրերի, իր ավտոմեքենայի մեջ մեծ քանակությամբ թմրանյութ է ունեցել եւ դրա համար էլ կյանքի գնով ճողոպրել ոստիկաններից: Նշենք, որ նույն Վ. Հակոբյանը 2010թ. դարձյալ թմրանյութ պահելու համար կալանավորվել էր, եւ, առհասարակ, այս ընտանիքը մշտապես հայտնվել է այսպիսի քրեածին պատմությունների մեջ: Ս. Հակոբյանի մյուս որդին էլ՝ Ստեփան Հակոբյանը, մինչ օրս անազատության մեջ է՝ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության կազմակերպման մեղադրանքով: «Ժողովուրդ»-ը փորձեց Ս. Հակոբյանից պարզել նրա ընտանիքի շուրջ պտտվող աղմկահարույց իրադարձությունների մանրամասները, սակայն Հակոբյանն ի վերջո փոշմանեց եւ որոշեց լռել: Իսկ դրա պատճառները շատ են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ