Այս պահին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի հայերը բողոքի ցույց են կազմակերպում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Նշենք, որ ավելի վաղ ցույց էր կազմակերպվել նաև Գլենդել քաղաքում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Բողոքի ակցիային կարող եք հետևել ուղիղ միացմամբ: