ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ նախատեսված չեն։ Այս մասին այսօրԵրևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Պատասխանելով հարցին` պլանավորվում է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից հանել Թուրքիային, ամերիկացի դիվանագետը հիշեցրեց, որ շաբաթվա սկզբին Վիեննայում կայացել է Մինսկի խմբի հանդիպումը, և վերջին շրջանում առաջին անգամ համատեղ, շատ խիստ հայտարարություն է ընդունվել՝ կոչ անելով շարունակել բանակցային գործընթացը, որը պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը։
«Թուրքիան միացել է այդ հայտարարությանը և դրել իր ստորագրությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել ՄԽ բոլոր անդամների, այդ թվում՝ Թուրքիայի հետ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը։