Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին ողջ հայ ժողովուրդը ցույց է տվել օրինակելի միասնություն եւ պատրաստակամություն պաշտպանելու հայրենի հողը, մեր անկախությունն ու ազատությունը՝ կարեւորելով այս գործում նաեւ Հայաստանի քաղաքական ուժերի եւ խորհրդարանի դերակատարությունը:




Լրահոս