Ծեծկռտուք` Իմպերիա ռեստորանային համալիրում. հնչել են կրակոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` օգոստոսի 11-ին, վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի սկզբնամասում` “Իմպերիա” ռեստորանային համալիրում, վիճաբանություն է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, նշված վայր մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները նշված ռեստորանային համալիրից ոստիկանություն են բերման ենթարկել քսանից ավելի քաղաքացիների, ովքեր ռեստորանում միջոցառման ժամանակ ոչ սթափ վիճակում վիճաբանել են միմյանց հետ, եւ այն վերածվել է ծեծկռտուքի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պատճառը եղել է երկու խմբերի միջեւ կենցաղային հարցերի շուրջ իրար չհասկանալը, որն ավարտվել է հայտնի “մի կաթիլ մեղրի” պատմությամբ:
Մաշտոցի Ոստիկանությունից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիճաբանության արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն հավաքվածները հայտնում էին, որ դեպքի վայր են ժամանել նաեւ շտապօգնության մի քանի բրիգադներ, իսկ վիճաբանության ժամանակ էլ հնչել են կրակոցներ եւ գործի են դրվել դանակներ:
Մանրամասները՝ shamshyan .com-ում




Լրահոս