Երեկ՝ օգոստոսի 11-ին, Շիրակի մարզի Բայանդուր համայնքում տեղի են ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություններ։ Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` 180 ձայնով հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Դավիդ Դավիդյանը։ Իսկ մյուս թեկնածուն` ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանը, ստացել է 128 ձայն։ Ընտրության իրավունք ունեցող 535 հոգուց քվեարկությանը մասնակցել է 316-ը: 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Բայանդուր համայնքում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ