ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ ոստիկանությունը եւս, անմասն չմնալով սելֆիների առաջնությունից, որոշեց Արցախի ֆոնին հերոսներ կերտել: Այս լուսանկարում ոստիկանները խրոխտ պահում են Սարսանգի ջրամբարը: Ինչպես ասում են՝ շոուն շարունակվում է: Հիմա էլ մասնակիցների թվում ոստիկաններն են: Համաձայնեք՝ գեղեցիկ չէ: Հայրենիքը լուռ են պաշտպանում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե որքա՞ն է կազմում ապոստիլ դնելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափը: Եվ ի՞նչ ժամկետներում է տրամադրվում այն:

Աննա Մանուկյան (36 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Դիմումը արդարադատության նախարարություն մուտք լինելու oրվանից հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճար՝ 8000 ՀՀ դրամ՝ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար: ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոuտիլ դրվում է՝
1. «Նոտարիատի մաuին» ՀՀ oրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի,
2. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաuտաթղթերի,
3. դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի,
4. դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա,
5. նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է, սակայն նա շարունակում է աշխատել եւ չի ստանում իր կուտակային կենսաթոշակը, արդյոք նա պարտավո՞ր է կատարել նպատակային սոցիալական վճարներ:

Ռայա Ամիրխանյան (65 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Ամիրխանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը: 63 տարեկանը լրանալուց հետո, մասնակիցը նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու համար պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով:
Մասնակցի կողմից նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
Եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5%-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ նպատակային սոցիալական վճարը օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող նպատակային վճար է: Ի դեպ, եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, ապա սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը գերազանցող գումարներից գործատուի կողմից հաշվարկված եւ փոխանցված գումարները ՀՀ կառավարության սահմանած կարգով վերադարձվում են անձին:




Լրահոս