Հրազդանի քաղաքապետարանի կրթության բաժնի պետը միացել է ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանին. հանրահավաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսրօր Հրազդանում տեղի ունեցավ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքը: Այն վարում էր  Միքայելյանի ախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը ժամեր առաջ է վերադարձել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծից,  և հարթակին կանգնած էր զինվորական համազգեստով: Ընդգծենք, որ հավաքը բազմամարդ էր և նրան սատարելու էին եկել նաև  «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Թերևս հանրահավաքի անակնկալը  Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանի ներկայությունն էր: Նա նշեց, որ այսուհետ սատարելու է Միքայելյանին և պատմեց Արամ Դանիելյանի աշխատաոճի մասին որոշ դրվագներ, համաձայն որի, նա ժողովների ժամանակ նույնիսկ սեռական հայհոյանքներ է հնչեցնում:

Այլ մանրամասներ  տեսանյութում` քիչ ուշ




Լրահոս