«ԿԻԼԻԿԻԱ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՎԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան այս տապին հայաստանյան շուկայում նվազել է «Կիլիկիա» գարեջուրը: Սակայն պատճառը ոչ թե լայն սպառումն է, այլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբին) պատկանող գործարանը գրեթե չի գործում, եւ նա նույնիսկ պատրաստվում է այն վաճառքի հանել: Բանն այն է, որ Հակոբյանը խնդիրներ ունի ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետ, ինչից հետո, ի նշան բողոքի, դադարեցրել է գործարանի աշխատանքները: Սակայն ինքը՝ պատգամավորը, մեզ հետ զրույցում շատ տարօրինակ կերպով հերքեց տեղեկությունը. «Այդ ո՞վ է ասել, որ փակվել է, ես այժմ նստած եմ գործարանում ու աշխատում եմ: Ճիշտն ասած, ես ոչ մեկի հետ չեմ վիճաբանել, ես բոլորի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ այս երկրում՝ նկատի ունեմ իշխանությունների եւ ընդդիմադիրների»:
Թեեւ Հ. Հակոբյանը հերքում է իր գործարանի փակման մասին լուրերը, այնուամենայնիվ, փաստ է, որ «Կիլիկիա» գարեջուր խանութներում գրեթե չկա: Ու սա խոսում է ՀՀ-ում տնտեսության ողբալի վիճակի մասին, երբ տեղական արտադրողին շահագրգռելու, օժանդակելու փոխարեն, ընդհակառակը, զանազան հարկատեսակներով փորձում են խեղճացնել եւ հասցնել փակման եզրին: Ու այսքանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է խոսել ինչ-որ ոլորտներում արձանագրված տնտեսական աճի մասին:




Լրահոս